«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Իսրայելը ողջունու՞մ է Ադրբեջանի իշխանությունների հակասեմիտիզմը. ակնհայտն ու անհավատալին

Իսրայելը ողջունու՞մ է Ադրբեջանի իշխանությունների հակասեմիտիզմը. ակնհայտն ու անհավատալին
03.03.2026 | 12:18

Ապշեցուցիչ փաստ. Իսրայելի իշխանությունները շարունակում են զինել Ադրբեջանին, մի երկիր, որտեղ հակասեմիտների ու ֆաշիստական պարագլուխների արձանները կանգնեցված են ողջ տարածքով մեկ, իսկ քարանձավային ռասիզմը բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի։

2013 թվականի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց ադրբեջանցի ֆաշիստների պարագլուխ Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակը պետական մակարդակով տոնելու մասին։ Այդ իրադարձությունը հանրապետությունում հանդիսավորությամբ նշվեց 2014 թվականին։ Իրավիճակի պիկանտությունն այն է, որ պետության ներկայիս ղեկավարի հայրը՝ Հեյդար Ալիևը, մեղադրում էր Ռասուլզադեին «Հիտլերի կողքին նստելու» համար և արգելում էր ադրբեջանցիներին հիշել ու մեծարել սիրելի մարդակերին։ Սակայն նրա որդին՝ Իլհամ Ալիևը, մոռացավ հոր պատգամները և ձեռնամուխ եղավ հանցագործի ակտիվ հերոսացմանը, թեև դեռ վերջերս ինքն էր Ռասուլզադեին անվանում... դավաճան։

Բազմաթիվ դիտորդների կարծիքով՝ ադրբեջանական ղեկավարության որոշումների վերլուծությամբ ընդհանրապես պետք է լուրջ զբաղվեն հոգեբույժները։ Կա կարծիք, որ Ադրբեջանի առաջնորդների վարքագծում ակնհայտ են անհատականության բիպոլյար շիզոտիպային խանգարման ախտանիշներ։ Ինչպես հայտնի է, շիզոտիպային խանգարումը հոգեկան հիվանդություն է, որը բնութագրվում է տարօրինակ վարքագծով, մտածողության և հույզերի անոմալիաներով։ Ախտանիշները կարող են ներառել էքսցենտրիկ վարքագիծ, կոգնիտիվ խանգարումներ, էմոցիոնալ ռեակցիաների անհամապատասխանություն, պարանոյիկ գաղափարներ, հիվանդագին սևեռումներ, ինչպես նաև պատրանքների կամ զգայախաբությունների քվազիպսիխոտիկ դրվագներ։

Ըստ մեկ այլ վարկածի՝ Ադրբեջանի ղեկավարների պարագայում գործ ունենք դիսպսիխոֆոբիայի հետ՝ սեփական անձի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վախի, որը հաճախ առաջանում է դեպերսոնալիզացիայի ժամանակ, երբ մարդը զգում է սեփական էության փոփոխությունը։ Երբ Իլհամ Ալիևը նախ Ռասուլզադեին անվանում է դավաճան, իսկ հետո սկսում է նրա արձանները կանգնեցնել (!), դա նշանակում է՝ դիսպսիխոֆոբիայի ախտանիշներն ակնհայտ են։ Այս հիվանդության դեպքում նկատվում են նաև անխոհեմ վարքագիծ կամ անարդարացի ռիսկային քայլեր, զառանցանքային անհեթեթ գաղափարներ, փողերի անվերահսկելի վատնում, վնասի պատճառում սեփական անձին ու շրջապատին և այլն։ Մի խոսքով՝ Իլհամ Ալիևի լիարժեք հոգեբանական դիմանկարը։ Բայց հիմա խոսքը դրա մասին չէ։

Հիմա խոսքը Իսրայելի իշխանությունների մասին է, որոնք շարունակում են զինել և ամեն կերպ աջակցել Ադրբեջանին՝ մի երկրի, որտեղ հակասեմիտիզմը գործնականում բարձրացված է պետական քաղաքականության մակարդակի։

Ո՞րն է խնդրի էությունը, ի՞նչն է պատճառը։

Իսկ պատճառն այն է, որ Մամեդ Էմին Ռասուլզադեն 1918թ. մայիսի 28-ին հռչակված և ընդամենը 23 ամիս գոյատևած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրն ու առաջնորդն է։ Նա, այսպես ասած, Ադրբեջանի գլխավոր ազգային հերոսն է, որին, կրկնենք, ներկայիս ղեկավարի հայրը՝ Հեյդար Ալիևը, մեղադրում էր «Հիտլերի կողքին նստելու» համար և արգելում էր ադրբեջանցիներին անգամ հիշել նրա մասին, որպեսզի չխայտառակվեն ողջ աշխարհով մեկ։ Իլհամ Ալիևը սկզբում լսեց հայրիկին և Ադրբեջանի հիմնադրին անվանեց «դավաճան», իսկ հետո թքեց սիրելի ծնողի հորդորների ու սեփական կարծիքի վրա և ողջ երկիրը ողողեց «դավաճանի» ու «հենց Հիտլերի զինակցի» արձաններով։

Ադրբեջանի գլխավոր ազգային հերոսը հայտնի է նրանով, որ անձամբ է կազմակերպել հրեաների զանգվածային ջարդերը Լեհաստանում, և նրա հրոսակախմբերը վայրագություններ են իրականացրել ԽՍՀՄ օկուպացված շրջաններում՝ Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան հանրապետություններում, Եվրոպայի երկրներում։ Նա ընդգծված ատելություն էր տածում հատկապես հրեաների հանդեպ։

Իսրայելի իշխանություններին, երևի թե, հարկ է հիշեցնել, որ «Բերգման» հատուկ նշանակության միավորման ադրբեջանական 2-րդ գումարտակը 1944թ. հուլիսին տեղակայված էր Վարշավայից հարավ գտնվող նախապատրաստական ճամբարներից մեկում, իսկ օգոստոսին մտավ ադրբեջանական 111-րդ գնդի կազմի մեջ, որն արդեն ուներ «Դյոնմեք» 1/111-րդ ադրբեջանական հետևակային գումարտակը։ Սա, ՍՍ-ի այլ ստորաբաժանումների հետ միասին, ակտիվ մասնակցություն է ունեցել Վարշավյան ապստամբության ճնշմանը (1944թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 2-ը), որի նախաձեռնողներից մեկը Հրեական մարտական կազմակերպությունն էր։

Հրեաների նկատմամբ իր վայրագություններով առանձնապես աչքի է ընկել 818-րդ ադրբեջանական հետևակային գումարտակը, որը 1944թ. օգոստոսին Կարմիր բանակի նախկին ավագ, ՍՍ-ի օբերշտուրմֆյուրեր Ազիմովի հրամանատարությամբ նույնպես մասնակցել է Վարշավյան ապստամբության ճնշմանը։ Հանձնվելով օբերֆյուրեր Օ. Դիրլևանգերի հրամանատարության տակ գտնվող ՍՍ-ի բրիգադին՝ այն գործել է գերմանական ստորաբաժանումների առաջին շարքերում, որոնք գրոհում էին քաղաքի հրեական թաղամասերը։

Ահա թե ինչու Ադոլֆ Հիտլերը քիչ թե շատ հուսալի հենարան էր տեսնում միայն մուսուլմանական, առաջին հերթին՝ ադրբեջանական ստորաբաժանումների մեջ։ Այս կապակցությամբ 1942թ. դեկտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ նա բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին, ես չեմ վստահում հայերին։ Ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին։ Մնացած բոլորին ես անհուսալի եմ համարում։ Այս պահին ես այս զուտ կովկասյան գումարտակների ձևավորումը համարում եմ շատ ռիսկային, մինչդեռ որևէ վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման մեջ»։ «Մուսուլմանական կազմավորումներ» ասելով ֆյուրերը նկատի ուներ ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք համալրվել էին Մամեդ Էմին Ռասուլզադեի ղեկավարությամբ։

Հրեական թաղամասերը կոտորող Ադրբեջանական լեգեոնի գումարտակների գործունեության մասին շատ բարձր կարծիքի էին նաև գերմանացի սպաները։ Օրինակ՝ «A» բանակային խմբի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գրայֆենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական 804-րդ և 805-րդ գումարտակների գործողությունները՝ նշելով, որ դրանք «խոշոր անտառային տարածքներում գործել են հաճախ լիովին ինքնուրույն, հաջողությամբ պայքարել են հակառակորդի խմբավորումների դեմ և մեծ ավանդ են ներդրել այդ շրջանների խաղաղեցման գործում»։

Գիտե՞ք՝ որն է ամենահետաքրքիրը։

Նախքան ԽՍՀՄ ներխուժելը, Գյորինգի հայտնի «կանաչ թղթապանակում» պահվում էր գաղտնի հրահանգ վերմախտի բոլոր ստորաբաժանումների համար՝ «հաշվի առնել հայերի առանձնահատուկ ատելությունը»։ Ֆաշիստական Գերմանիայի իշխանությունները եկան այն եզրակացության, որ նացիզմին ամենակատաղի դիմադրությունը ցույց կտա հայ ժողովուրդը։ Ոչ միայն այն պատճառով, որ հայերը վերապրել էին մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, այլև այն պատճառով, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը մասնակցած ավելի քան 3000 գերմանացի սպաներ հետագայում կազմեցին Գեստապոյի և ՍՍ-ի կորիզը։ Հայերը նրանց հետ հատուկ հաշիվներ ունեին...

80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան առանձնացրեց հայերին բոլոր ժողովուրդների ցանկից՝ նրանց համարելով նացիզմի համար ամենալուրջ սպառնալիքը...

Հայտնի՞ են արդյոք վերոհիշյալ փաստերը Իսրայելի իշխանություններին։ Զգու՞մ են նրանք արդյոք տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի արժեհամակարգերի միջև։ Եթե այո, ապա ինչու՞ են նրանք շարունակում աջակցել և զինել Ադրբեջանի բացահայտ ֆաշիստական, հակասեմիտական վարչակարգին։

Իսկ եթե հայտնի են, և նրանք ողջունում են Բաքվի հակասեմիտիզմը, ուրեմն հոգեբույժներ պետք են ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին:

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Третья Сила Плюс»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է՝ 226

Մեկնաբանություններ